Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ ոչ այլ ինչ եք, քան պարզ երկերեսանիք, և ձեր արյունոտ, կեղտոտ աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն եք առաջ մղում». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Խորհրդարանական վեհաժողովի զեկույցի վերաբերյալ

Հունվար 29,2026 23:13

Խորհրդարանական վեհաժողովի զեկույցի վերաբերյալ

Լսեցի և կարդացի ձեր զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է լիարժեք մոնիթորինգի ընթացակարգի ներքո գտնվող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։

Մասնավորապես ցանկանում եմ անդրադառնալ այն ձևակերպմանը, ըստ որի դուք «խորապես մտահոգված եք… իշխանությունը զավթելու վերաբերյալ մի քանի հոգևորականների կողմից կազմակերպված դավադրությունների մասին հաղորդումներով»։

Նախ՝ ակնհայտ է, որ դուք անաչառ մոնիթորինգ չեք իրականացրել, կամ առնվազն ոչ ոք չի կապվել ո՛չ ինձ հետ, ո՛չ էլ այն հոգևորականների, որոնք անարդարորեն մեղադրվում են դրա մեջ։

Երկրորդ՝ դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ ոչ այլ ինչ եք, քան պարզ երկերեսանիք, և ձեր արյունոտ, կեղտոտ աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն եք առաջ մղում ձեր կեղծ և ինքնանպատակ ժողովրդավարության դրոշի ներքո։

Սուրբ Գրքում ասվում է՝ դուք փտած գերեզմաններ եք, և ես ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում։

Սակայն վստահեցնում եմ՝ իմ Հարություն առած Տիրոջ օգնությամբ Հայաստանը՝ իմ երկիրը կազատագրվի, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ կհաղթանակեն։

 

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
29.01.2026

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031