ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գրում է.
«Բավականին հետաքրքիր և մի փոքր էլ զվարճալի է դիտել, թե ինչպես են մեր ընդդիմադիր գործընկերները քննարկում, թե ինչու է ԵԽԽՎ֊ն իր ընդունած արդեն հայտնի բանաձևում մտահոգություն հայտնել մի քանի եկեղեցականների կողմից իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ և թե ինչու չի նշել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։
Միմյանց են մեղադրում, որ լավ լոբբինգ չեն արել, միաժամանակ աշխարհաքաղաքական շահերն են մեջբերում, և ասում են, որ իշխանությունն է եվրոպացիներին մոլորեցրել։
Բայց մտքներով չի անցնում անգամ, որ բանաձևում տեղ գտածն ու չգտածը ունեն մի շատ ավելի պարզ պատճառ.
Կարդացեք նաև
– Կա մտահոգություն իշխանության բռնազավթման ծրագրերի վերաբերյալ, որովհետև, իրոք, այդպիսի ծրագրեր եղել են։
– Չկա նշում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, որովհետև Հայաստանում պարզապես քաղաքական բանտարկյալներ չկան։
Նկարում Ստրասբուրգի տաճարն է՝ ըստ իս Եվրոպայի 2֊րդ ամենագեղեցիկ տաճարը Էջմիածնից հետո»։


















































