Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզիչ էին այն փաստարկները, որ այսօր արդեն գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և առցանց ռիսկերի նվազեցմանը». Մխիթար Հայրապետյան

Հունվար 29,2026 23:55

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շաբաթներ առաջ հասարակության շրջանում լայն արձագանք գտավ իմ ֆեյսբուքյան հրապարակումը, որը վերաբերում էր Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակների օգտագործման ընթացքում առաջացող ռիսկերին ու վտանգներին։ Հրապարակմանը արձագանքած, միմյանցից տարբերվող կարծիքներ ներկայացրած մի շարք ծնողների հետ քննարկումները շարունակեցինք «կլոր սեղան» ձևաչափով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։

Ակնհայտ է, որ այս խնդիրը հուզում է բոլորին։ Միևնույն ժամանակ քննարկումների ընթացքում հնչեցին այնպիսի մոտեցումներ, համաձայն որոնց պետությունը պետք է ոչ թե ընտրի արգելքների ճանապարհը, այլ աջակցի քաղաքացիներին՝ օգնելով գտնել առավել անվտանգ և արդյունավետ մեխանիզմներ իրենց երեխաներին առցանց միջավայրում առկա տարատեսակ վտանգներից պաշտպանելու համար։

Համոզիչ էին այն փաստարկները, որ այսօր արդեն գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և առցանց ռիսկերի նվազեցմանը։

Խնդիրը հիմնականում դրանց մասին իրազեկվածության պակասն է, և անհրաժեշտ է ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքը այս ուղղությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031