Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը դատարանում հաղթել է Նաիրի Սարգսյանին. «Ժողովուրդ»

Հունվար 30,2026 10:07 Share

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված՝ «զրպարտության» բովանդակությամբ հայցը դատարանում մերժվել է։ «Էյ Էս Ընդ Փարթնըրս» իրավաբանական ընկերության փաստաբան Արթուր Հովհաննիսյանի իրականացրած պաշտպանության արդյունքում մենք հաղթել ենք դատարանում։

Գործը վերաբերում էր «Ժողովուրդ»-ի հրապարակմանը, որտեղ ներկայացվել էին տվյալներ, որ Նաիրի Սարգսյանն իր իշխանական նախկին կապերն օգտագործում է իր գործատու GTB-ի գործերն առաջ տանելու համար։ Նաև հիշեցրել էինք պատերազմի օրերին գնումների և կանխիկացման վերաբերյալ շրջանառվող տվյալներ, այդ թվում՝ 3000 զրահաբաճկոնի ձեռքբերման ու 720 000 ԱՄՆ դոլարի մասին ձևակերպումներ։ Նաիրի Սարգսյանի անունով դուրս էր գրվել կանխիկ գումար բյուջեից։

Ընդգծենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է դատարանում՝ ապացուցելով բոլոր փաստարկների իսկությունը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031