Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Հունվար 30,2026 11:35

«Ազատություն». Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

Մեկնաբանելով Եվրոպական միությանը միանալու Երևանի մտադրությունը՝ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ հաշվի առնելով «ԵՄ-ի արագ վերափոխումն ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական գիծը, այս կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», – ընդգծել է Մասլեննիկովը։

«Փաստը մնում է փաստ, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է», – հայտարարել է դիվանագետը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031