Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիք եղավ ժողովրդից ստացած քվեն ու լեգիտիմությունը շահարկելով ապօրինություններ գործեք. Արթուր Խաչատրյան

Հունվար 30,2026 12:31

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուրեմն հպարտներին հիշեցնեմ, որ Հիտլերը դարձավ Գերմանիայի վարչապետ (կանցլեր) 1932 թվականին կայացած ընտրությունների արդյունքում։ Նրա նշանակումը համապատասխանում էր Գերմանիայի օրենսդրությանը և արտահայտում էր խորհրդարանում (Ռայխստագում) ձևավորված քաղաքական պատկերը։ Սակայն, դա նրան չխանգարեց ընդամենը մեկ տարում դառնալ մարդկության պատմության ամենադաժան բռնակալը։

Հերիք եղավ ժողովրդից ստացած քվեն ու լեգիտիմությունը շահարկելով ապօրինություններ գործեք ու ձեր սեփական դիկտատուրան կառուցել։

Նաև չմոռանաք, որ ժողովրդի քվեն ստացել էիք խոստանալով Շուշիի ու Լաչինի ազատագրում և Արցախի հարցի կարգավորում «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։

Այնպես որ ձեր քաղաքական լեգիտիմությունն էլ եք կորցրել։
Իսկ ձեր պաշտպաններին էլ հիշեցնեմ, որ Հիտլերի իշխանազավթման վրա էլ ժամանակին «քաղաքակիրթ աշխարհն» աչք փակեց՝ ելնելով գեոպոլիտիկ շահերից։ Հետևանքն աշխարհի ամենասարսափելի պատերազմը եղավ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031