Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ԱՄՆ-ն խոսում է անվտանգության և գործընկերության մասին, ապա Հայաստանը պետք է ստանա համարժեք հնարավորություն՝ ձեռք բերելու նոր պաշտպանական կարողություններ. Արման Բաբաջանյան

Հունվար 30,2026 12:40

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվ այսպես՝ փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան: Այդ այցը պետք է նշանավորվի ստորագրված, հստակ ժամկետներով ամրագրված և գործնականում իրականացվող պայմանավորվածություններով։
Հայաստանի ազգային շահը աներկբա է՝ ամերիկյան քաղաքական աջակցությունը արագ վերածել գործնական, չափելի և պատասխանատվությամբ ամրագրված փաթեթի՝ պաշտպանունակության իրական ուժեղացում (ժամանակակից պաշտպանական միջոցներ, տեխնոլոգիաներ, ուսուցում և համատեղ ծրագրեր), էներգետիկ անկախություն (նոր հզորություններ, ցանցերի արդիականացում, ներդրումային գործիքներ), տեխնոլոգիա ու կապիտալ (R&D, ստարտափ էկոհամակարգ, արտադրական ներդրումներ), և տարածաշրջանային հաղորդակցություններ՝ Հայաստանի ինքնիշխանության անխախտ սկզբունքով։

Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այս այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակացույցով, ինչ գործիքակազմով, և կոնկրետ ով է պատասխանատու դրա իրագործման համար։

Եթե ԱՄՆ-ն տարածաշրջանում խոսում է անվտանգության և գործընկերության մասին, ապա Հայաստանը պետք է ստանա համարժեք հնարավորություն՝ ձեռք բերելու նոր պաշտպանական կարողություններ։

Մեր նպատակը պետք է լինի մեկը՝ խոստումը դարձնել պայմանագիր, պայմանագիրը՝ կիրառելի գործիք, իսկ գործիքը՝ պաշտպանունակ Հայաստան, աշխատող տնտեսություն և կայուն զարգացում՝ չափելի, շոշափելի արդյունքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031