Լրահոս
Օրվա լրահոսը

39,8%-ը Երեւանի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում գնահատել է բացասական, 48,5%-ը՝ դրական

Հունվար 30,2026 13:14

Երեւան քաղաքի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ անցկացրած հետազոտության, 2025 թվականին ընդհանրապես բացասական է գնահատել 19%-ը, ավել շուտ բացասական՝ 20,8%-ը, , 35,4%-ը, սակայն, ավելի շուտ դրական է գնահատել այդ փոփոխությունները, իսկ 14,1%-ը՝ լիովին դրական:

26,9 %-ը օդի աղտոտվածությունը եւ բնապահպանական խնդիրներն է համարել որպես Երեւանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրներ, 26,5%-ի կարծիքով ամենակարեւոր խնդիրը խցանումներն են, 22,6 %-ը ամենակարեւոր խնդիր համարում է ճանապարհների վատ վիճակը, 16,3%-ը՝ աղբահանությունը: Հասարակական տրանսպորտի խնդիրները ամենակարեւորն է համարում հարցվածների 15%-ը, ձնամաքրման աշխատանքները՝8,7%-ը, իսկ մաքրությունը՝ 7,8%-ը:

Ցածր աշխատավարձերից ու թոշակներից դժգոհել է 2,7%-ը, անօթեւան շներից՝ 2,5%-ը, բուժհաստատությունների վատ սպասարկումից՝ 2,2%-ը:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031