Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, որոշեցինք պարի մի համար դնել․ դուր եկա՞վ ձեզ, թե՞ ոնց»․ Անահիտ Ավանեսյան

Հունվար 30,2026 13:27

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր պարին՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգի ներքո։

Հարցին՝ ի՞ր նախաձեռնությունն էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի հետ հարցազրույցի էինք եւ քննարկում էինք, այնտեղ քննարկման ժամանակ միտք ծագեց։ Քանի որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, քննարկեցինք, որ ինչո՞ւ ոչ, պարի մի համար դնել։ Իմ նախաձեռնությունն էր, մեր երիտասարդները սիրով միացան, եւ միասին նման բան ենք նախաձեռնել։ Դուր եկա՞վ ձեզ, թե՞ ոնց»։

Հարցին՝ այդքան ժամանակ ունի՞՝ նման բաներով զբաղվելու համար, Ավանեսյանը պատասխանեց․ «Այո, եւ հաց եմ ուտում, եւ երեխաներիս հետ եմ հեռախոսով շփվում, այո, երբեմն պարում եմ էլ, դա անում եմ աշխատանքից դուրս, երեկոյան ժամերին։ Երկար, բարդ, ծանր աշխատանքի հետ մարդը պիտի ունենա նաեւ այլ հետաքրքրություններ՝ գիրք կարդա, պարի, երգի, շփվի, որպեսզի կարողանան իր հոգեկան առողջությունը պահպանել։ Նախարարն աշխատում է աշխատանքային ժամերից շատ երկար, եւ, այո, ունի նաեւ կյանք»։

Նախարարն ասաց, որ հետագայում այլ ոլորտներում իրեն դրսեւորելու հնարավորություն կունենա․ «Բայց դա 2026 թվականին չի լինի, որովհետեւ 2026-ին Քաղաքացիական պայմանագիրն իր իրականացրած քաղաքականության եւ ժողովրդին տրված խոստումներն իրացնելու փաստով վստահաբար հաղթանակ է տանելու։ Եվ ես դեռ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվելու»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031