Լրահոս
Օրվա լրահոսը

S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին

Հունվար 30,2026 14:13

ԱՄՆ դեսպանության «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակությունը հանդիպեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանին՝ դիտարկելու Հայաստանում CertScan® Inspection ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները։

S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին։

«Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» ծրագիրը հատկացրել է 3․5 միլիոն ԱՄՆ դոլար այս առաջադեմ հարթակի ներդրման նպատակով, որը թույլ կտա ամրապնդել սահմանային անվտանգությունը, արդիականացնել առևտրային գործընթացները և նպաստել եկամուտների հավաքագրմանը։

CertScan ինտեգրացիոն հարթակը հնարավորություն կտա տարբեր սահմանային անցակետերում տեղադրված ռենտգենյան սկանավորման համակարգերից ստացվող պատկերները համախմբել մեկ միասնական հարթակում, որը տնօրինվում է կենտրոնացված կարգով Երևանից։

Այս հարթակը կնպաստի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի նպատակների կենսագործմանը՝ նպաստավոր հիմքեր ապահովելով տարածաշրջանային առևտրի և կապուղիների ընդլայնման համար, բարելավելով ռիսկերի կառավարումը, բացահայտելով կասկածելի բեռներն ու խթանելով օրինական առևտուրը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031