Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդան. Մենք կարիք ունենք ստեղծելու տարածաշրջանային անվտանգության կառույց

Հունվար 30,2026 15:47

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի «Al Jazeera» ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, ինչպես նաև հայտարարություններով հանդես եկել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Վերջինս, կարևորելով Դամասկոսի իշխանության և Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG, այս ուժերի հետ Թուրքիան նույնացնում է նաև SDG-ին՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերին) միջև ձեռք բերված համաձայնությունը, նշել է, որ իրենք որպես Թուրքիա աջակցում են համաձայնության ձեռքբերումն անկախ նրանից, թե կողմերն ովքեր են:

«Սակայն մենք Թուրքիայի ազգային անվտանգության շահերի տեսանկյունից ունենք մեր մտահոգություններն ու կարմիր գծերը: Այս դեպքում էլ՝ Դամասկոսի կառավարության SDG-ի հետ համաձայնություն կնքելու պարագայում, դրանք ընդհանուր առմամբ պահպանվում են: Ես կարծում եմ, որ սա կարևոր զարգացում է և բոլորը պետք է աջակցեն դրան: Մենք որպես Թուրքիա, սա իրապես հեշտացնելու համար ամերիկացիների հետ միասին պետք է անենք ամեն հնարավոր բան՝ մեր հնարավորության սահմաններում»,- հավելել է Ֆիդանը:

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի իրենց տեսլականը. «Մենք կարիք ունենք ստեղծելու տարածաշրջանային համագործակցության և տարածաշրջանային անվտանգության կառույց: Եթե պատերազմենք ինչ-որ կողմի հետ, այդ կողմը պետք է լինի ահաբեկչությունը: Մենք պետք է միասին պայքարենք ահաբեկչության դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031