Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն աջակցում է հայկական բրենդիի թվային քարտեզագրմանը

Հունվար 30,2026 17:43

Հունվարի 23-ին ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրում պաշտոնապես մեկնարկեց «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման (ԱՆ) խաղողի արտադրական գոտիների ինտերակտիվ թվային քարտեզագրման հարթակը, որը մշակվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար» ծրագրի շրջանակում։

Ինտերակտիվ թվային հարթակը իր տեսակի մեջ առաջինն է սպիրտային խմիչքների աշխարհագրական նշումների ոլորտում։

Նոր թվային հարթակը հնարավորություն է տալիս օգտվողներին հասանելի դարձնել տերուարային մանրամասն տվյալները, գնահատել հողակտորների համապատասխանությունը բարձրորակ խաղողի արտադրության համար և կայացնել տվյալահենք որոշումներ այգեհիմնման և սորտերի ընտրության հարցում։ Այն նաև նպաստում է ԱՆ տեխնիկական հատկորոշումների և որակի չափանիշների պահպանմանը՝ միաժամանակ բարձրացնելով թափանցիկությունը, հետագծելիությունը և «Հայկական բրենդի» ԱՆ-ի միջազգային հեղինակությունը։

Այս նախաձեռնությունը իրար է կապում ավանդական գյուղատնտեսությունը և թվային նորարարությունը՝ ուժեղացնելով պետական կառույցների և արտադրողների կարողությունները տվյալահենք գործիքների միջոցով և վերահաստատելով ԵՄ երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի գյուղական զարգացման և նորարարության ոլորտում։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031