Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հրթիռները և պաշտպանական համակարգը երբեք որևէ բանակցությունների առարկա չեն կարող լինել. Աբբաս Արաղչի

Հունվար 30,2026 17:51

Ինչպես հայտնել ենք՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայում է, որտեղ հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ:

«Իրանի արտգործնախարարը նշել է.

🔴 «Եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) չլիներ, նրանք [Եվրոպան] չէին կարողանա պայքարել Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ, և այսօր նրանք կպայքարեին դրա դեմ Եվրոպայի փողոցներում։

🔴 Եվրոպացիները չեն գնահատում այն, ինչ արվել է նրանց համար. Հեղափոխության պահապանները փրկեցին աշխարհը խոշոր ահաբեկչական կազմակերպությունից։ Եվրամիությունը լուրջ սխալ է թույլ տվել, և կարծում եմ, որ շուտով նրանք կհասկանան այդ սխալը։

🔴 Ես հստակ կասեմ. Իրանի հրթիռները և Իրանի պաշտպանական համակարգը երբեք որևէ բանակցությունների առարկա չեն կարող լինել»։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է.

🔴 «Ինչպես մենք չենք ուզում թուրքական էքսպանսիոնիզմ, արաբական էքսպանսիոնիզմ կամ պարսկական էքսպանսիոնիզմ, այնպես էլ մենք, անշուշտ, չենք ուզում իսրայելական էքսպանսիոնիզմ։

🔴 Իսրայելի հարձակումները տարածաշրջանում՝ մասնավորապես Պաղեստինի, Լիբանանի, Իրանի դեմ, ինչպես նաև Սիրիայի օկուպացիան և Կատարի վրա հարձակումը՝ տարածաշրջանում նրա էքսպանսիոնիստական նկրտումների հստակ ապացույցն են։

🔴 Եթե հակամարտությունները շարունակվեն, դրանք հող են ստեղծում բոլոր տեսակի խնդիրների համար։ Դրանք հող են հարթում ահաբեկչության, զանգվածային միգրացիայի, աղքատության համար», – հայտնում է «Թուրքիան այսօր լրատվական ալիքը։

Հիշեցնենք՝ ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարել էր, որ դաշինքը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը, ըստ լրատվամիջոցների, մեծապես ներգրավված է եղել ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառմանը: Կայա Կալլասն ասել է, որ նախատեսում են նաև նոր պատժամիջոցներ կիրառել:

«Սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ «Ալ Քաիդա»-ն, «Համաս»-ը, «Դաեշ»-ը։ Եթե դու գործում ես որպես ահաբեկիչ, ապա քեզ նաև պետք է որպես ահաբեկչի վերաբերվեն», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031