Լրահոս
Օրվա լրահոսը

Աթոռների վրա բազմած պորտաբույծներին պարգևավճարներ ո՞ւմ հաշվին ես տալիս. Հայրիկյան

Հունվար 30,2026 19:20

– Եթե խոսում եք Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները ոտնահարելու պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին, դա աբսուրդ է։ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ բռնությունները Սահմանադրական իրավունքի տեսակետից սարսափելի են։ Ինչ ընտրությունների մասին կարող եք խոսել, եթե ունեք քաղբանտարկյալներ,– այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նա նկատեց, որ իշխանությունը դարձել է կոռուպցիոն հանցախումբ և, անդրադառնալով պետական պաշտոնյաների ստացած միլիոնավոր դրամների պարգևավճարներին, ասաց, որ այդ խտրական վերաբերմունքից սոցիալական անարդարություն է ստեղծվում։

«Երբ, մոռանալով աղքատության մեջ ապրող 20 տոկոսին, աթոռների վրա բազմած պորտաբույծներին տալիս եք պարգևավճարներ, ո՞ւմ հաշվին եք տալիս։ Հաջորդ ուրբաթ այստեղ պետք է լինենք ոչ թե 10, այլ հազար հոգի, իսկ փետրվարի 18-ին պետք է լինեն բոլոր նրանք, որոնք իրավախախտումների մասին են խոսում։ Պետք է համախմբվենք՝ Հայաստանում իրավախախտումներին վերջ տալու համար»,- ասաց Հայրիկյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031