Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերում հոգեւոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշումը

Հունվար 30,2026 20:40

«Հարգելի՛ գործընկերներ, տարընթերցումներից զերծ մնալու նպատակով հրապարակում եմ հրամանը, որով կարգավորվում է զինված ուժերում հոգևոր ծառայության կազմակերպումը», գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

 

«Փետրվարի 1–ից դադարեցնել ՀՀ Զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից հոգեւոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում»,– ասվում է որոշման մեջ։

Պապիկյանը նաեւ ԳՇ պետին հանձնարարել է 3–օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ ԶՈՒ–ում հոգեւոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայր» ու «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի եւ գնդերեցի ոչ հրամանատարական զինվորական պաշտոններ ստեղծելու վերաբերյալ, որոնք զբաղեցնելու համար պարտադիր պայման է հանդիսանալու հոգեւոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031