Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է՝ ավելի հստակ քաղաքական ուղղորդման, ավելի արդյունավետ վերահսկողության, շահագրգիռ կողմերի ներառական մասնակցության և արդյունքների միջոցով

Հունվար 30,2026 23:03

Հունվարի 27–28-ը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի կարգավիճակով, նախագահեց Խորհրդի 2026 թ. Համակարգման հատվածը։

Տնտսոցխորհի 80-ամյակի համատեքստում քննարկումները վերահաստատեցին ընդհանուր ըմբռնումը, որ համակարգումն այլևս հանդիսանում է հավաքական վստահելիության և արդյունավետության չափանիշ։

Քննարկումների ընթացքում նշվեց, թե ինչպես կարող է Խորհուրդը առավել արդյունավետ կերպով միավորել խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների և հումանիտար գործողությունների ուղղությունները, գլոբալ հանձնառությունները վերածել անդամ պետություններին ուղղված գործնական աջակցության, ինչպես նաև ուժեղացնել համակարգվածությունը, կանխատեսելիությունն ու հաշվետվողականությունը՝ 2030 Օրակարգի իրականացման վերջին փուլին ընդառաջ։

Հիմնական ուղերձն էր․ Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է՝ ավելի հստակ քաղաքական ուղղորդման, ավելի արդյունավետ վերահսկողության, շահագրգիռ կողմերի ներառական մասնակցության և արդյունքների ու իրական ազդեցության վրա կենտրոնանալու միջոցով։

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031