Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը 2026-2029թթ. տարածաշրջանային համագործակցության նոր շրջանակի ներքո

Հունվար 30,2026 23:35

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

🔹 Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել Հայաստան-Շվեյցարիա երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը:

🔹 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգային հարցերը՝ անդրադառնալով մասնակցային բյուջետավորման գործընթացի ընդլայնմանը, ինչպես նաև զարգացման նոր ծրագրերը ՀՀ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությանը: Շվեյցարիայի դեսպանն իր հերթին ընդգծել է բարձր մակարդակի փոխայցելությունների և քաղաքական խորհրդակցությունների շարունակականությունը՝ միաժամանակ կարևորելով Հայաստանի դերը՝ որպես 2026 թվականի մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և հոկտեմբերին նախատեսված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող երկիր:

Այս համատեքստում շվեյցարական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը 2026-2029 թվականների տարածաշրջանային համագործակցության նոր շրջանակի ներքո:

🔹 Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, ոլորտում արձանագրված վերջին զարգացումները և առաջիկա կանխատեսումները:

🔹 Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունն՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031