Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյան․ Քոչարյանը Մարիա Զախարովայի տեղակալը ոնց որ լինի․ «Հրապարակ»

Հունվար 31,2026 10:10

Զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ։

– Ինչպե՞ս կբացատրեք Իրանից հնչող մտահոգությունները, եթե ամեն ինչ այդքան պարզ է։

– Իրանի հետ ոնց էր, որ նախագահը երեք ամիս առաջ եկավ ստեղ, ասաց՝ խնդիրներ չունենք, բայց հիմա, երբ Իրան-ԱՄՆ հարաբերությունները լարված են, տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանություններ են անում, թե վտանգ է ներկայացնում։

– Հետո Իրանի նախագահի կողմից կոշտ հայտարարություն հնչեց․․․

– Այո, որովհետեւ, ասում եմ, լարված է հիմա ԱՄՆ-ի հետ, էստեղ էլ քաղաքականություն է։ Բայց ես ասեմ, որ մենք այստեղ շահում ենք հաստատ, ԱՄՆ-ն բերելու է՝ միլիարդավոր ներդրումներ անի, մենք 26 տոկոսը շահելու ենք, պլյուս մաքսատուրքերը։ Հիմա Քաջարանի մոլիբդենայինն էլ տվել ենք ուրիշներին, ուրիշներն աշխատացնում են, մեզ տված տոկոսներով միլիարդավոր շահույթ ենք ստանում, նույնն էլ սա է։ Ուղղակի Քոչարյանը Մարիա Զախարովայի տեղակալը ոնց որ լինի, որ իր հարցազրույցը նայում ես։

– Ի՞նչ կապ ունի Մարիա Զախարովան, ինչի՞ց ելնելով եք նման բան ասում։

– Ամեն ինչի, Ռուսաստանի համար գնանք, Ռուսաստանի ոտերը լվանք՝ ջուրը խմենք, էսենց բաներ էր ասում։

– Ես ներկա էի ասուլիսին, նման բաներ չեմ լսել, որ ասի։

– Իրա ասածներից էդպես ես պատկերացնում։

– Իսկ որ իր թիկունքում Արարատի լեռան, Խոր վիրապի նկար էր փակցված, դրանից ի՞նչ պատկերացում կազմեցիք։

– Ես չգիտեմ՝ ինչի համար էր էդ նկարը փակցրել, անկեղծ՝ չգիտեմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Մի մուկ խոսեց իր հերթին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031