Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների հետ

Փետրվար 02,2026 20:05 Share

Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 2-ին խորհրդարան են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը:

Փորձագետները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Աննա Մկրտչյանի եւ Թագուհի Թովմասյանի հետ:

Ընդդիմադիր պատգամավորները, ողջունելով հյուրերին խորհրդարանում, շնորհակալություն են հայտնել քննարկման հնարավորություն ընձեռելու համար:

Փորձագետները Հայաստանում են ՀՀ Կառավարության պաշտոնական հրավերով: Դինարա Դիլդաբեկովայի ներկայացմամբ նախատեսվում են մի շարք հանդիպումներ շահագրգիռ կողմերի` Կառավարության, քաղաքական, ընդդիմադիր կուսակցությունների, օրենսդիրների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Նպատակն է արձանագրել քննարկման մասնակիցների բազմազան փորձն ու տեսակետները: Արդյունքում փորձագետները հանդես կգան համապատասխան զեկույց- առաջարկություններով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքական կյանքում կանանց մասնակցությանը, առկա խնդիրներին եւ մարտահրավերներին:

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728