Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ սրբազանի իրավունքներն էլ ավելի սահմանափակող միջնորդություն էր, որոշումը կհրապարակվի վաղը․ Մելիքյան

Փետրվար 02,2026 23:35 Share

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ փետրվարի երեքին, ժամը 11:30-ին։

-Մեր դիրքորոշումները էլ ավելի խորացան, որ սա անձամբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հանձնարարությամբ ՀՀ օր օրի ապահայկականացող իշխանությունների կողմից եկեղեցու դեմ ծավալվող հալածանքի մի դրվագ է,- Արշակ սրբազանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդության քննության ավարտից հետո լրագրողներին ասաց Արշակ սրբազանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվել է Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը։

Մելիքյանը նաև ասաց, որ այս անգամ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունն իր բնույթով ավելի խիստ էր, քան սկզբնական միջնորդությունը․ «Հիմա ավելի շատ են պահանջում, խոսքը վերաբերում է իրավունքների սահմանափակման ծավալին»։

Պաշտպաններից Արսեն Բաբայանն էլ հավելեց, որ 4 ժամ տևած քննությունից խիստ հակասական տպավորություն է ստացել․ «Դատարանի դահլիճում ես պետք է իրավաբանությամբ զբաղվես, բայց մենք ուրիշ բանով էինք զբաղվում, որը իրավաբանությունից հեռու է, իրավաբանության հետ կապ չունի»։

Հիշեցնենք նաև, որ ըստ Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2018-ին Կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել։ Մամուլն էլ ավելի վաղ հայտնել էր, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։

Արփնե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728