Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովն ի դեմս ՀՀ Սահմանադրական դատարանի ունի ուժեղ, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ գործընկեր և դաշնակից. Մարթա Կարտաբիա

Փետրվար 03,2026 12:20 Share

Հունվարի 30-ին ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կարտաբիայի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգղինիիհետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի արդի խնդիրները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արդարադատության իրականացման գործընթացում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, կիբերանվտանգությանը, և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ի հայտ եկող մարտահրավերներին ու դրանց հաղթահարման  հնարավորություններին: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների կարևորությունը ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարթա Կարտաբիան շնորհակալություն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին բովանդակալից քննարկման համար, ընդգծելով, որ Վենետիկի հանձնաժողովն ի դեմս ՀՀ Սահմանադրական դատարանի ունի ուժեղ, ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայության սկզբունքին հավատարիմ գործընկեր և դաշնակից։

Սահմանադրական դատարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728