Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նկատմամբ հարված չկիրառելու հարցում դեր է խաղացել նաև հանգամանքը, որ դա կարող էր բացասական ազդեցություն ունենալ TRIPP-ի կյանքի կոչման վրա. Սուրեն Սարգսյան

Փետրվար 03,2026 12:30 Share

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցին մնացել են հաշված օրեր։ Այս այցը մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկն է լինելու։ Սա բնական տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցություն է, որի տվյալ փուլում առավելությունը ԱՄՆ-ի կողմն է։

Հարկ է նշել, որ այդ առավելությունը ձեռք է բերվում նաև տարածաշրջանի ամենաթույլ օղակի շահերի հաշվին, ինչը ռեալպոլիտիկայի դառը, սակայն իրական դրսևորում է։ Այդուհանդերձ, սա չեմ դիտարկում որպես միայն Թրամփի վարչակազմի հաղթանակ, քանի որ նման սցենարների մշակումներ բնորոշ են եղել ԱՄՆ-ի բոլոր վարչակազմերին՝ սկսած 1991 թվականից, և դրանք փուլ առ փուլ կյանքի են կոչվել։

Իմ գնահատմամբ՝ TRIPP-ն այս փուլում դեռևս ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում, սակայն այն ունի ներուժ՝ բիզնես ներկայությունը վերածելու ամերիկյան ռազմավարական ներկայության, մի բան, որը երբևէ գոյություն չի ունեցել։

Ի դեպ, Իրանի նկատմամբ հարված չկիրառելու հարցում (գոնե մինչ այս պահը) դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ նման քայլը կարող էր բացասական ազդեցություն ունենալ TRIPP-ի կյանքի կոչման կամ դրա ժամկետների վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728