Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է. Կինն ահազանգում է՝ ապրում են վարձակալած տանը, սոցիալական օգնություն չունեն. «Փաստինֆո»

Փետրվար 03,2026 13:39 Share

«Փաստինֆո». Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։

«Փաստինֆոյի» հետ զրույցում Լինդա Էուլջեքչյանը հայտնեց, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր է։ «Բժիշկներն ասում են՝ կա սրտի հանկարծակի կանգի վտանգ, և նրան անհրաժեշտ է սրտի վիրահատություն։ Բացի այդ, նա լյարդի խնդիրներ ունի և լեյկոցիտների բարձր քանակություն։ Իրավիճակը շատ բարդ է։ Տիկին Անահիտ Մանասյանը աջակցել է բժշկական օգնության հարցում, իսկ «Նաիրի» հիվանդանոցը՝ անվճար հետազոտություններ է կատարել։

Նրա փոխանցմամբ՝ հիմա նաև բնակության վայրի հետ կապված խնդիր ունեն։ «Հիմա ապրում ենք մի տանը, որտեղ սոցիալական օգնություն չկա։ Իրավիճակը շատ վատ է դարձել։ Այս տունը մեկ ամսով վարձակալել են մի քանի ընկերներ։ Բայց սոցիալական օգնություն չի ստացել՝ վարձը վճարելու կամ սնունդ գնելու համար։ Ես չափազանց անհանգստացած եմ, այս իրավիճակը Վիգենին ավելի է անհանգստացնում, և դա լավ չէ նրա առողջության համար։

Նա նաև դեռ չի կարողացել տեսնել իր երեխաներին, ասում է. «Եթե իմ դուստրը գա, ի՞նչով կերակրեմ նրան։ Ի՞նչ կանեմ»։ Նա ամեն ինչի մասին է մտածում, և սա նաև հոգեբանական տառապանք է պատճառում նրան։ Ես ամաչում եմ այս իրավիճակից»,-ասաց կինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728