Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել եմ ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ հայ հասարակությանը հուզող առաջնային խնդիրների վերաբերյալ. Արման Թաթոյան

Փետրվար 03,2026 13:55 Share

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ուղերձ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ Հայաստան նախատեսված նրա այցի առիթով։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ Ձեզ գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանն իրապես։

Մեծ հարգանքով Ձեր նկատմամբ՝ ուզում եմ հիշեցնել՝

• Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների, նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ «հանցանքը» նրանց հավատն ու ազգային ծագումն է։

• Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառ․ կմ տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը՝ խաթարված։

• Մեր թիմն ունի նաև ապացույցներ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի հետևանքով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ»,- Արման Թաթոյանը:

Միասնության թեւեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728