Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրվեց «Բոլորին դեմ եմ» շարժման ինքնալուծարվող կուսակցությունը

Փետրվար 03,2026 14:00 Share

2026թ․ փետրվարի 1ին Երևանում կայացավ «Բոլորին դեմ եմ» շարժման ինքնալուծարվող կուսակցության հիմնադիր համագումարը, որին մասնակցում էին շուրջ 500 քաղաքացիներ՝ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։

Համագումարին մասնակցեցին շարժման անդամներ, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հյուրեր։ Համագումարի ընթացքում շարժման հիմնադիրների կողմից պաշտոնապես հիմնադրվեց «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը։

Համագումարի ընթացքում ներկայացվեց շարժման նպատակը և քաղաքական օրակարգը, անդամակցության և հանրային ներգրավման մեխանիզմները, ընտրական համակարգի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը և դրանց իրականացման քայլերը, ինչպես նաև ընտրողների մասնակցության խթանմանը միտված առաջնահերթությունը:

Շարժումը հրապարակեց ընտրական համակարգի բարեփոխման հստակ ճանապարհային քարտեզ՝ ընդգծելով 3 առանցքային օրենսդրական փոփոխություն․

• Կայուն մեծամասնության չեղարկում,

• 1% անցողիկ շեմի սահմանում,

• «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկի ավելացում։

Շարժման ռազմավարությամբ նախատեսվում է մասնակցություն 2026 թվականի ընտրություններին և նշված օրակարգի շուրջ առավելագույնը 100-օրյա անցումային կառավարության ձևավորում։ Այդ ընթացքում նպատակ է դրված իրականացնել նշված օրենսդրական փոփոխությունները, որից հետո նշանակել արտահերթ ընտրություններ, չմասնակցել ընտրություններին, ապահովելով ընտրություններ առանց վարչական ռեսուրսի չարաշահման, և լուծարել կուսակցությունը։

Համագումարի արդյունքում Բոլորին դեմ եմ շարժման ինքնալուծարվող կուսակցության հիմնադիր անդամները բաց քվեարկությամբ որոշեցին հիմնել «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, հաստատեցին կանոնադրությունն ու ծրագիրը, ինչպես նաև ընտրեցին ղեկավար մարմիններ: Համագումարի ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան շարժման անդամների և համակիրների հետ:

Բոլորին դեմ եմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728