Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարմանը և հետևանքն են հակասոցիալական քաղաքականության. Թադևոս Ավետիսյան

Փետրվար 03,2026 16:19 Share

Ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ միտումներ

ՀՀ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական հիմնական ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․

  • բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 127%` նվազելով շուրջ 6 տոկոսային կետով,
  • բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 6228՝ նվազելով 1383-ով կամ 18 տոկոսով,
  • ծնվածների թվաքանակը կազմել է 29337՝ նվազելով շուրջ 1524-ով կամ 5 տոկոսով,
  • մահացածների թվաքանակը մնացել է գրեթե նույնը,
  • ամուսնությունների թիվը կազմել է 12672՝ նվազելով 1643-ով կամ շուրջ 12 տոկոսով,
  • ամուսնալուծությունների թիվը կազմել է 4419՝ աճելով շուրջ 140-ով կամ շուրջ 3 տոկոսով,
  • 0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 207՝ աճելով 16-ով կամ շուրջ 8,5 տոկոսով,
  • 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 251՝ աճելով 25-ով կամ շուրջ 11 տոկոսով։

Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարմանը և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:

Սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազում է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի։

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728