«Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ կողմ է քարոզչական, ավելի շուտ՝ հակաքարոզչական հրադադարին, ինչի իմաստն այն է, որ ընդդիմադիր ուժերը պետք է դադարեն իրար հարվածել եւ կենտրոնանան բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Շատ լավ, ընդունեցի երկրորդ նախագահի այդ գնահատականը եւ մոտեցումը։ Միաժամանակ, տառացիորեն երեկ, երկրորդ նախագահի քաղաքական ճամբարի ներկայացուցիչը, խոսքը չի գնում արդեն գարշահոտություն տարածող տելեգրամյան ալիքների եւ գազազած ֆեյքերի մասին, այլ կոնկրետ մարդու մասին է, որն իրեն վերլուծաբան է դիրքավորում, ով որ հայտնվում է առաջատար ԶԼՄ-ներից մեկի տաղավարում եւ 40 րոպեի ընթացքում երկու անգամ՝ հանիրավի եւ անհարկի, կպնում է Հանրապետականին»,- այսօր Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով առաջիկա ընտրություններին՝ ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու մասին հարցին։
Այս ամենից Արմեն Աշոտյանը մի քանի հետեւություն է անում․ կամ երկրորդ նախագահի թիմակիցը նրան չի ենթարկվում, ինչը շատ վատ է եւ հարց է առաջանում՝ այդ դեպքում բազմահազարներով քաղաքական եւ հասարակական զանգվածներ ինչպե՞ս պետք է ենթարկվեն։ Երկրորդ՝ նախագահի թիմակիցը չի՞ լսել նախագահի ասածը․ դա էլ վատ է, քանի որ լավ բանի մասին չի խոսում այն, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը չի լսել նրա ասուլիսը եւ չի հասկացել՝ ինչի՞ մասին է խոսքը։ Եվ երրորդ՝ նախագահը մի բան է ասում, իր թիմակիցներն այլ բան, դարձյալ վատ է, որովհետեւ ստացվում է, որ ազնվություն չկա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Առհասարակ, Արմեն Աշոտյանն ընտրությունները համարում է օրացուցային քաղաքական միջոցառում, որը տեղի է ունենալու։ Իրեն այլ բան է մտահոգում, որ այդ օրացուցային միջոցառմանը նախապատրաստվելիս, հայաստանյան քաղաքական ուժերի օրակարգում այս պահին չկան Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունն իշխանական հարձակումներից, Բաքվում եւ Հայաստանում քաղբանտարկյալների ազատության հարցը, ՀՀ-ի շուրջ հյուսվող աշխարհաքաղաքական սարդոստայնի վտանգները։
Իսկ Արշակ Սրբազանի կալանքի երկարաձգման մասին հարցին ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասաց․ «Ուղղակի զարհուրելի է։ Արեւմտյան կառույցները կորցրել են բարոյական իրավունքը այլեւս մեզ որեւէ հարցում դասեր տալու»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































