«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություններ գնել ու ստացել, մենք Արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, մենք Չինաստանից ու այլ երկրներից ենք գնել, դա մեզ չի խանգարել»,– այսօր, իր գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Լրագրողի հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ անդամ լինելը Հայաստանին խանգարել է սպառազինության ձեռքբերման հարցում։ Երրորդ նախագահը պնդեց՝ ՀԱՊԿ-ը երբեք խոչընդոտ չի հանդիսացել, որ Հայաստանին զենք վաճառեն։
Այն դիտարկմանը, թե մտավախություն է եղել, որ սպառազինությունը կարող է տեղակայվել ՀՀ սուվերեն տարածքից դուրս, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Դա գործընթացի չիմացության արդյունք է, որովհետև ցանկացած երկրից, որտեղից զենք ես ձեռք բերում, հավաստիացում տալիս ես։ Մինչև 2018 թվականը մենք այդ զենքերը չէինք օգտագործո՞ւմ ինքնապաշտպանության համար, չէինք տանո՞ւմ Արցախ»։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ բաներով արդարանալ, բայց չի ստացվում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































