Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող իշխանության ղեկին նստած անձնավորության հակաեկեղեցական արշավը փաստացի ձախողված է։ Այլապես, նա կարիք չէր ունենա նմանատիպ քայլերի դիմելու». Ձյունիկ Աղաջանյան

Փետրվար 03,2026 23:25

«Բազմիցս այստեղ նշել ենք, որ գործող իշխանության ղեկին նստած անձնավորության հակաեկեղեցական արշավը փաստացի ձախողված է։ Այլապես, նա կարիք չէր ունենա նմանատիպ քայլերի դիմելու՝ եկեղեցու ղեկավար կազմին շինծու, անիմաստ և սահմանադրական կարգը խախտող գործողություններով փակի տակ պահելու, այդպիսով արդեն իսկ իր գետնատարած հեղինակությանը ևս մեկ հարված հասցնելու»,-ասաց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում։

«Հասկանանք, որ ինքը մտել է մի խաղի մեջ, որից ելք չունի, ելքը չի տեսնում։ Եթե ելքի միջոց ունենար, որով իր երեսը պարզ կաներ, նա վաղուց արդեն դադարեցրած կլիներ այս գործողությունները։ Սակայն ելքը չկա, ինքը խաղի մեջ է մտել և շատ ավելի հեռուն է գնացել, քան կարող էր մտածել, որովհետև, կարծում եմ, իրենց հաշվարկներով պետք է նախնական քայլերի արդյունքում հաջողություն գրանցեին ու դրանով խաղը վերջանար։

Բայց փաստացիորեն մեր եկեղեցին ապացուցեց, որ իր առաջին քրիստոնյա եկեղեցին լինելը և իր մեջ 1700-ամյա պետականությունը, ազգային գաղափարախոսությունը կրող մարմին լինելու հանգամանքը հենց այնպես արտահայտություններ չեն։ Դրանք առանցքային, հենասյունային գաղափարներ են, որոնք ջարդելը անհնարին է։ Եվ եկեք հասկանանք։ Նա, ինչպես նշել եմ, փորձում է գլխատել ընդդիմության դաշտը։

Այսինքն, հանրային ընդվզում ղեկավարել կարողացող, մարդկանց իր շուրջը հավաքելու ունակություն ունեցող թե կառույցներին, թե մարդկանց չեզոքացնելու գործընթաց է, որն ակտիվ փուլ մտավ անցած տարվա մայիսին, երբ Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, մնացած բոլորին, այդ թվում նաև դաշնակցության տարբեր անդամներին փորձեցին փակի տակ պահել՝ մտածելով, որ այդ անձերի բացակայությամբ խնդիրը կվերանա։

Բայց դրան զուգահեռ գիտեն, որ դաշտում կան նաև այլ ուժեր, այլ մարդիկ, որոնք կարող են կազմակերպել այդ ընդվզումը։ Եվ իրենց պետք է որոշակի լարված իրավիճակ, որ նման մարդիկ դրսևորվեն և այդ դրսևորման արդյունքում իրենք հավաքեն այդ մարդկանց։ Այսինքն, դաշտը լիովին գլխատելու խնդիր է, որովհետև իրենց առջև դրված են պայմաններ և իրենք ունեն հանձնառություններ, որոնցից յուրաքանչյուր քայլի կատարման դեպքում իրենք ուղղակի «նռնակի պես կպայթեն»։

Այսինքն, ժողովուրդը թույլ չի տա՝ այնքան լարված և այնքան կիզակետային իրավիճակի է հասած, որ նմանատիպ յուրաքանչյուր գործողություն կարող է պայթյունի բերել։ Իսկ մնացածները, որոնք կամակատարի դիրքում կարող են լինել, փաստացիորեն անցան դավադիրների շարքը։ Նա փորձեց նաև ներսից որոշակիորեն դաշտ ստեղծել պառակտում իրականացնելու համար և շարունակում է փորձել։

Բոլոր հնարավոր օղակներով փորձում է ինչ-որ քանակ, ինչ-որ զանգված ցույց տալ եկեղեցու սպասավորների շրջանում որպեսզի արդարացնի իր քայլերը։ Բայց արդեն սպառվել է։ Անգամ գնդերեցների պարագայում չհաջողեցին։ Հիմա իր առջև դրված է խնդիր, որպեսզի կարողանա ընդդիմադիր դաշտը բացարձակապես ամուլ դարձնել։

Եվ ամուլ դարձնելու համար իրեն անընդհատ լարված մի ինչ-որ իրավիճակ ստեղծել։ Նա փորձում է հասնել լարվածության մի ինչ-որ աստիճանի, որպեսզի կարողանա արդարացված կերպով Վեհափառին էլ կալանքի տանել։ Որովհետև ինքը շատ լավ գիտի, որ Վեհափառի կոչով ոչ միայն Հայաստանում հայերը, այլև ամբողջ Սփյուտքում հայերը կհամախմբվեն։ Եվ այս կերպ փորձում է կրակի վրա յուղ լցնելով ապահովագրել թե ընտրություններում աննախադեպ խախտումներով ընտրվելու հնարավորությունը, և թե դրանից հետո իր համար արհեստական լեգիտիմություն ձևավորելով՝ այն, ինչ որ տալու է թե Ադրբեջանին, թե Թուրքիային, թե Արևմուտքին, այդ ամենը առանց խոչընդոտների, առանց արգելանքների իրականացնի»,-ասաց դիվանագետը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728