Ermenihaber. Օրերս թուրքական մեդիադաշտում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է տղան անհարգալից վարվում Թուրքիայի դրոշի հետ։ Տեսանյութում երևում է, որ Բեյլիքդյուզու վարչական շրջանի փողոցներից մեկում տեղադրված թուրքական դրոշը տղան պոկում է ու գետնաքարշ տանում։
Դեպքի առնչությամբ Ստամբուլի ոստիկանական վարչությունը հետաքննություն էր սկսել ու բերման ենթարկել կասկածյալին։ Նշվել է, որ յուրաքանչյուր ոք, որը համարձակվում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դրոշի նկատմամբ, օրենքի առաջ պատասխան կտա։
Դեպքին անդրադարձել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և նշել, որ այդ արարքի հեղինակը արդեն ձերբակալված է։


















































