Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համաֆինանսավորման, ճանապարհների բարեկարգմանն ուղղված վարկային պայմանագրի մանրամասները

Փետրվար 04,2026 16:51 Share

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը:

Հանդիպման շրջանակում կողմերը, ընդգծելով ձևավորված արդյունավետ գործընկերության կարևորությունը, անդրադարձել են Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ուղղություններով իրականացվող ծրագրերի ընթացքին: Համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի համաֆինանսավորման, ինչպես նաև ճանապարհների բարեկարգմանն ուղղված շրջանակային վարկային պայմանագրի վերաբերյալ ընթացիկ մանրամասները:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալն իր երախտագիտությունն է հայտնել ԵՆԲ-ին՝ ՀՀ Կառավարության համար առաջնահերթ ծրագրերի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությանը հավատարիմ մնալու և շարունակական աջակցության համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքները համագործակցության ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728