Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան էջից.
«Որպեսզի նույնիսկ տրամաբանության ամենանվազ մակարդակն ունեցող հայրենակիցները հասկանան, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործն արդեն չորս տարի ուղղորդվում է անձամբ ՀՀ վարչապետի կողմից, բերեմ մի պարզ օրինակ՝ այն դարձյալ համեմատելով նրա կողմից հակառակ ուղղորդումը ստացող՝ Միքայել Սրբազանի գործի հետ։
Դատախազությունը ինչպես Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող վարորդի, այնպես էլ Միքայել Սրբազանի համար դատարանից պահանջել էր որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։
Դատարանները վարորդի նկատմամբ պատիժ նշանակեցին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, իսկ Միքայել Սրբազանի նկատմամբ՝ 2 տարի ժամկետով։
Կարդացեք նաև
Դատախազությունը վարչապետին ուղեկցող վարորդի պատժի վերաբերյալ որևէ բողոք չի ներկայացրել՝ փաստացի համաձայնվելով դրա հետ, իսկ Միքայել Սրբազանի ավելի խիստ պատիժը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։
Երբ դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդը՝ Սոնա Մնացականյանի հայրն ինձ ասում էր, որ դատախազությունը կարծես մեր կողմից է, ես նրան պարզաբանում էի, որ դատախազությունն այս «թատրոնում» պարզապես իր դերն է խաղում, ի վերջո Նիկոլը ոնց կասի։
Իսկ հիմա առավել ակնհայտ է, որ բացահայտ անմեղ Միքայել Սրբազանի մասով նա տվել է բողոքարկման հանձնարարական, իսկ իրեն ուղեկցող վարորդի մասով՝ չբողոքարկելու, թեկուզ երկու դեպքում էլ դատախազությունը նույն պատժաչափն էր պահանջել, ավելին՝ վարորդի պարագայում մահվան ելքով դեպք է մեղսագրված, և նրա պատիժն էլ դատարանը Միքայել Սրբազանից 6 ամիս ավելի պակաս է նշանակել»։


















































