Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքերը փակելու ժամանակը

Փետրվար 05,2026 10:00

«Ad calendas graecas» արտահայտությունը տարածում է գտել Հռոմում եւ վերագրվում է Օգոստոս կայսրին (27թ. մ.թ.ա – 14թ. մ.թ.): Բառացիորեն թարգմանվում է՝ «մինչեւ հունական կալենդները»: Իմաստը՝ «անորոշ ապագայում» կամ, թերեւս՝ «երբեք»: Դա մոտավորապես համապատասխանում է «Երբ խոզը ծառը բարձրանա» ժողովրդական դարձվածքին:

Բանն այն է, որ հույներն այն ժամանակ տարին Յուլիանյան օրացույցով չէին բաժանում ամիսների, նրանց համար նման օրացույց գոյություն չուներ եւ, հետեւաբար, հռոմեացիների պարագայում իմաստ չկար խոսելու հունական օրացույցով նախատեսված ժամկետների մասին: Հիշյալ արտահայտությունը կիրառվում էր, մասնավորապես, անհույս պարտատերերի համատեքստում, քանի որ ամսվա սկզբում գալիս էր պարտքերը փակելու ժամանակը:

Հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, եւ բոլոր քաղաքական ուժերը, բնականաբար, շռայլ խոստումներ են տալու: Պարզելու համար, թե որքանով են այդ խոստումները լուրջ, պետք է հիշել նախկինում տված խոստումները: Եվ խոսքը տվյալ դեպքում իշխանության մասին է, որովհետեւ միայն իշխանությունը, գոնե տեսականորեն, հնարավորություն ուներ՝ իր խոստումներն իրականացնելու: Նախորդ ընտրական ցիկլից առաջ, 2021-ին, ՔՊ-ն խոստացել էր «Շուշիի եւ Հադրութի խաղաղ դեօկուպացիա», Արցախի «անջատում հանուն փրկության»: Մենք իրավունք ունենք հարցնելու՝ ե՞րբ է դա տեղի ունենալու:

Երեկ Աբու-Դաբիի, այսպես ասենք՝ «խաղաղության ֆեստիվառի» շրջանակներում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն եւ Մուստաֆաեւը, վստահաբար, խոսել են, այսպես կոչված, «սահմանագծման-սահմանազատման» մասին: Իշխանությունը պնդում է, որ հենց այդ գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքը դուրս կգա ՀՀ ինքնիշխան տարածքից: Դա, ի դեպ, տարօրինակ պնդում է, որովհետեւ մինչ օրս տարածքների զավթումից «սահմանազատմամբ» ոչ ոք չի հրաժարվել: Բայց, ենթադրենք, դա հնարավոր է: Ե՞րբ:

Ե՞րբ է կառուցվելու ակադեմիական քաղաքը, տեխնոքաղաքը, «Սեպուհ» ավտոմեքենաների գործարանը, «ամերիկյան մոդուլային ատոմակայանը»…

…«Ad calendas graecas» լատինական արտահայտությունը հայերեն կարելի է թարգմանել՝ «երբ կկառուցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանը»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    2021-ին տված նախընտրական խոստումները նիկոլը չի էլ իմացել, ոնց? կատարեր։ Դրանք գրվել են ՔՊ-ի գրասենյակում ինչ-որ մեկի կոմից, իսկ նիկոլն անձամբ իր կողմից տրված նախընտրական բանավոր խոստումները շատ լավ էլ հիշում է և բոլորն էլ կատարել է, դեռ մի բան էլ ավելի։ Օրինակ նա հիմնականում խոստանում էր “շինել” բոլոր նախկիներին և իշխանության գալուց հետո, ինքը դրանով լավ էլ զբաղվեց։ Դրանից նա տեմպի տակ ընկավ և որոշեց “շինել” նաև “ապագաներին”, այսինքն իշխանությանը ապագայում հավակնողներին։
    Իսկ ինչ վերաբերում է Աջափնյակի մետրոյի կայարան շինելու խոստմանը, ընտրողները միամտաբար դա հասկացել են բառիս իսկական իմաստով, մինչդեռ նիկոլը “շինել” բառը կիրառում է միայն իրեն հոգեհարազատ իմաստով։ Այսինքն, նա իր իշխանության տարիներին, վերը նշվածներից բացի, Աջափնյակի մետրոյի կայարանն էլ “շինեց”։

  2. Լավատես says:

    Մեր պետությունում մեր հայ քաղաքացիների ընտրություններին են պատրաստվում, մեր սփյուռքում էլ զուգահեռ պատրաստվենք մեր սփյուռքի հայության ընտրություններին՝ հայության երեք չորրոդը սփյուռքում է ապրում: Մեր սփյուռքի հայությունը խորհրդատվական ձայնով կարող է մասնակցել մեր պետության հայ քաղաքացիների ընտրություններին, նմանապես, մեր պետության հայ քաղաքացիները խորհրդատվական ձայնով կմասնակցեն մեր հայ սփյուռքի ընտրություններին:

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Ե՞րբ է կառուցվելու ակադեմիական քաղաքը, տեխնոքաղաքը, «Սեպուհ» ավտոմեքենաների գործարանը, «ամերիկյան մոդուլային ատոմակայանը»…

    Լավ հարցեր են։ Բայց ո՞վ է հասցեատերը։ Նա, ով ի պաշտոնե պիտի պատասխանատու լիներ խոստացածը չանելու համար, ասում է այն, ինչ ուզում է և անում է այն, ինչ ուզում է։ Օրինակ, մահվան է ուղարկում 5 հազար երիտասարդի ու ասում, որ դա եղավ, որ իրեն դավաճան չասեն։ Հրաժարվում է հազարամյակների հայկական հողից ու որպես դահիճ խաղաղության մրցանակ ստանում դրա համար։ Ուրախանում է, որ թշնամին իր հայրենակիցներին ցմահ ազատազրկման է դատապարտում, որովհետև նրանց մեջ կան առաջնորդ լինելու համար իսկապես արժանի մարդիկ։ Կես միլիոն դոլարի փոխհատուցում՝ 5 հազար ջահելի գլուխն ուտելու և 11,5 հազար քառակուսի մետր հայկական հող հանձնելու համար․ 100 դոլար՝ յուրաքանչյուր նահատակ երիտասարդի ու ամեն հանձնած 50 քառակուսի մետրի դիմաց։ Մյուս կես միլիոնն էլ նրան, ում հետ ձեռք-ձեռքի տված արեց այդ ամենը։

  4. Սարգիս Զեյթունյան says:

    *Քառակուսի կիլոմետր, ոչ թե մետր։ Կներեք անփութությանս համար։

  5. «Խաղաղության ֆեստիվառին» ուղտագնաց նիկոլը ԵՐԲԵՔ չուներ նպատակ որևիցե բան ԿԱՌՈՒՑԵԼՈՒ:
    Իր ուղեղն ունի ծալքեր միայն դավաճանելու տրյուկների հատվածում: Ափսոս ես չեմ այն իմաստունն ով անվանեց նիկոլին անհեռատես, անկարող ու անունակ: նիկոլին չբերեցին 2018-ին որ մի լավ բան անի, բերեցին որ հային նսեմացնի, փռի ասֆալտին: Ինչն անհոգնած անում է (ուժայինների հզոր բանակ է կերակրում):

    Ինքը հաշմանդամ, բուծում է հաշմանդամների հասարակություն` անպատիվ, անսզբունք և անլեզու: Prion սպիտակուց կա, որը փչացնում է նույնանուն սպիտակուցը և ուղեղի հիշողության շղթաները արգելակվում են: Սա է նիկոլի կյանքի բովանդակությունը:

    նիկոլ-free Հայաստանը հայի փրկությունն է: Բացի հայից բոլորը սա սթափ գիտակցում են` թուրք, ամերիակցի, ուկրայնացի, ռուս, հռոմեացի, … էմիսսարները ու աշխույժ աշխատում են ի շահ նիկոլի:
    Շատ փշոտ է մեր ճամփան դեպի նիկոլ-free Հայաստան:
    Այլ ուղի չկա` մի օր կարթնանք ու փչացած հիշողությունը կհավատացնի, որ Հայստանը գորշ ու փոշոտ է, … Սարերը կլոր տարի ձնով պատած են բա մեզ պետք են, …

    Լուսավոր կետ. մտածենք ավստրալացի 13 տարեկան տղայի մասին, որը լողաց 4 կմ, վազեց 2 կմ ու զանգեց փրկարարներին, որ հասնեն ծովում խորտակվող մորն ու քրոջն ու եղբորը: Չկա անհնար բան:

    Նույն էմիսսարները հետ կքաշվեն եթե դեմները միասնական բռունցք տեսնեն ու համագործակցելու արժանապատիվ առաջարկ: Ուժը հարգում են:

    Թե չէ…ակադեմգարադոկ, մետրոկայան, … – ականջ շոյող բառակապակցություններ. Видимость кипучей деятельности – կներեք անցա ռուսերենին:

    • Հայ մարդ says:

      Ամեն ինչ շատ դիպուկ եք գրել, իսկ ավստրալացի 13 տարեկան տղայի հրաշալի օրինակն անհրաժեշտ է դարձնել ներկա իրականությունում հայերիս մեջ նստած հուսահատության և համակերպվածության ազգակործան ախտի բուժման լավագույն դեղատոմսը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728