Լրահոս
Օրվա լրահոսը

Էջերով նկարագրված է մի կողմի շահի ամբողջական դրսևորումը, իսկ մյուս կողմի համար ընդամենը գրված է՝ փոխադարձ օգուտներ կստանա։ Սա անսահման անորոշություն է. Թադևոս Ավետիսյան. «Փաստ»

Փետրվար 05,2026 11:12

Երբ դեռ ամիսներ առաջ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները քննարկում էին «Թրամփի երթուղուն» վերաբերող հարցերը, բոլորը նախ և առաջ մատնանշում էին անվտանգային գործոնը։ Հայաստանի իշխանություններն առանձնացնում են հարցի տնտեսական կողմը՝ մեկ բառով այն ձևակերպելով այսպես՝ միլիոնավոր դոլարներ կհոսեն Հայաստանի տնտեսություն։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ ամենաէական երկարաժամկետ օգուտը, որ կարող է լինել և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛, ընդհանրապես, Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից, ապաշրջափակման փոխադարձության իրական սկզբունքն է։

«Որքան ուժ, եռանդ և հնարավորություն կա, այդքան հստակ նկարագրված է այդ անխոչընդոտ անցումը, բայց… Ադրբեջանի տարածքից դեպի Նախիջևան և այլն։ Ամեն ինչ հստակ, մանրակրկիտ նկարագրված է, և ամեն ինչ բերված է հնարավորինս որոշակիության։ Նույն կերպ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մենք ակնկալում ենք, որ նույն եռանդով, մասնագիտական ջանքի գործադրմամբ և որոշակիությամբ նույն թղթի մեջ պետք է կարդայինք նաև, թե ինչպես ենք, օրինակ՝ Նախիջևանի տարածքով Մեղրին կապում Երասխի հետ։ Սա կլիներ հայելանման և փոխադարձության սկզբունքի լիարժեք իրականացում։ Մի ամբողջ փաստաթուղթ կարդում ես, էջերով նկարագրված է կոնկրետ մի կողմի շահի ամբողջական դրսևորումը, իսկ մյուս կողմի համար ընդամենը անորոշ մի բառով գրված է՝ փոխադարձ օգուտներ կստանա. այստեղ հարց է առաջանում։ Սա դասական իմաստով անսահման անորոշություն է։ Իսկ անորոշության ուղիղ շարունակությունը ռիսկն է։ Թե այդ ռիսկը ինչպիսի դրսևորումներ կունենա, այստեղ արդեն ով ինչքան երևակայություն ունի, իրավունք ունի այդքան խոսելու։ Բնական է՝ այս թեզը պաշտպանողն իր երևակայությամբ ոսկե սարեր կնկարի հանրության համար, մյուս կողմը՝ վատատեսական իր սցենարը։ Բայց օբյեկտիվ պատկերը հետևյալն է՝ եթե այսօր չես որոշակիացնում հարցերը, թողնում ես վաղվա մեկնաբանությունների վրա, նշանակում է՝ գործ ունես անսահման ռիսկերի հետ։ Պայմանագրում էջերով նկարագրված է, թե ինչպես է «TRIPP»-ը գործելու, անխոչընդոտ անցման պայման է ապահովվելու ադրբեջանական կողմի համար։ Այնտեղ թող գրվեր այդ մեկ բառը՝ անխոչընդոտ, մի հատ էլ փոխադարձության սկզբունք, և այդ պայմանագիրը կարող էր բաղկացած լինել երկու կամ երեք նախադասությունից։ Այդ դեպքում կստացվեր, որ երկու կողմն էլ ունեն մեծ անորոշություններ և ռիսկեր, իսկ այս դեպքում ռիսկերը, շահի տեսանկյունից, մինիմալացված են, գրեթե զրոյացված ադրբեջանական կողմի համար, բայց ձգտում են անսահման անորոշության հայկական կողմի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։ Նկատում է՝ տրամաբանությունը, ազնվությունը և արդարությունը պահանջում են որոշակիություն, որը պետք է ունենանք։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728