«Ազատություն». ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի, TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Հնարավոր է՝ հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է», – հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































