Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով է արդարադատությունը հասանելի, երբ գործերն առնչվում են պետությունների քաղաքական շահերին. Արման Թաթոյանը դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում

Փետրվար 05,2026 12:09

Արման Թաթոյանը դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում։

«Արդարադատությունը գործնականում. հեռանկարները և սահմանները միջազգային դատարաններում» թեմայով իր ելույթում Արման Թաթոյանը կանդրադառնա միջազգային դատական մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի դերին՝ մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու գործում:

Նա կքննարկի, թե որքանով է արդարադատությունը հասանելի այն դեպքերում, երբ գործերը առնչվում են պետությունների քաղաքական շահերին, կներկայացնի դատավճիռների կատարման մեխանիզմները և կվերլուծի յուրաքանչյուր դատարանի կոնկրետ լիազորությունները։

Քննարկման առանցքում կլինեն մարդու իրավունքների ծանր խախտումները՝ ներառյալ ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։

Արման Թաթոյանը կներկայացնի նաև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Արցախ» գործերը։

Մանրամասները` համալսարանի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728