Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Armenia-ն միանում է UEICT-ին՝ ընդլայնելու իր ներդրումը ՏՀՏ էկոհամակարգում

Փետրվար 05,2026 13:04 Share

Yandex Armenia-ն միացել է ՏՀՏ գործատուների միությանը (UEICT)՝ նպատակ ունենալով համակարգային ներդրում ունենալ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։ Ընկերությունն այս առիթով Yandex Hall-ում հյուրընկալել էր UEICT-ի նոր անդամների հանդիպումը՝ ձևավորելով հարթակ, որտեղ Միությանը նոր անդամակցած կազմակերպությունները ներկայացրին իրենց դերն ու առաջնահերթությունները։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆան և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Բարբարա Բաումանը։

Միանալով ոլորտի խոշորագույն միություններից մեկին՝ Yandex Armenia-ն նախատեսում է ակտիվորեն ներգրավվել համատեղ նախաձեռնություններում, նպաստել փորձի փոխանակմանը և աջակցել երկարաժամկետ ռազմավարական լուծումների մշակմանը՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։

«Որպես միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերության մաս՝ մենք պատրաստ ենք ներդնել մեր փորձագիտական կարողություններն ու փորձը՝ պետական ու մասնավոր հատվածների հետ միասին նպաստելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջընթացին»,-իր խոսքում նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728