Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր լռությունը գին ունի, որը վճարում են ՀՀ եւ Արցախի քաղաքացիները, Հայաստանի եւ Բաքվի բանտերում ազատազրկված մեր հայրենակիցները»․ ցույց ԱԺ շենքի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Փետրվար 05,2026 13:26 Share

«Իլհամ Ալիևն իր ու իր փոքրիկ գործընկեր Նիկոլ Փաշինյանի ամենաթողությամբ փորձում է տարածաշրջանում հաստատել հակաժողովրդավարական համակարգ։ Մենք այսօր եկել ենք բարձրաձայնելու այն անարդարությունների մասին, որոնք տիրում են։ Դրա մասին լռելը, չխոսելը հավասարազոր են հանցագործության, դրա դեմը չառնելը հավասարազոր է հանցագործության»,- այսօր ԱԺ շենքի մոտ Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների ցույցի ժամանակ, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։

Members of the Republican Party of Armenia (RPA) Youth Wing hold a protest outside the National Assembly. Yerevan, Armenia

Ցույցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցի առիթով։ Ցույցի մասնակիցները Հայաստանում եւ Բաքվում հայ քաղբանտարկյալների նկարներով էին եւ Հայաստանի քաղբանտարկյալներին ու «Ալիեւի բանտարկյալներին» ազատ արձակելու կոչերով պաստառներով։

Members of the Republican Party of Armenia (RPA) Youth Wing hold a protest outside the National Assembly. Yerevan, Armenia

Հայկ Դերզյանը հայտարարեց՝ ՀՀ իշխանությունները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացնում են կեղծ տեղեկանքներ, ժողովրդավարության մասին հանդես են գալիս հայտարարություններով, որոնք աղերս չունեն հայաստանյան իրականության հետ։ Բանախոսը հիշեցրեց, ԵՄ արմատները ժողովրդավարությունն է, ազատ խոսքը, ազատ տեղաշարժի իրավունքը եւ, ուստի հիմա լռել եւ չխոսել Հայաստանի եւ Ադրբեջանի հակաժողովրդավարական իրավիճակների մասին, չստիպել, որ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները վերջ տան ամենաթողությանը, հանգեցնելու է նոր աղետների։

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ կարծում է, որ մեր տարածաշրջանում մարդու իրավունքները դարձել են առեւտրի առարկա․ «Միջազգային կառույցների լռությունը չեզոքություն չէ, համաձայնություն է անարդարության հետ։ Ձեր լռությունը գին ունի, որը վճարում են ՀՀ եւ Արցախի քաղաքացիները, Հայաստանի եւ Բաքվի բանտերում ազատազրկված մեր հայրենակիցները»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728