Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում, որ Եվրոպան տարածաշրջանում ՌԴ-ի հետ իր «մարդաբոյը» լուծի Հայաստանում մարդու իրավունքների վրա աչք փակելով»․ Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 05,2026 14:08 Share

«Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը տեւական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին»,-այսօր ԱԺ շենքի մոտ Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ցույցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցի առիթով։ Ցույցի մասնակիցները Հայաստանում եւ Բաքվում հայ քաղբանտարկյալների նկարներով էին եւ Հայաստանի քաղբանտարկյալներին ու «Ալիեւի բանտարկյալներին» ազատ արձակելու կոչերով պաստառներով։ Ցույցին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Members of the Republican Party of Armenia (RPA) Youth Wing hold a protest outside the National Assembly. Yerevan, Armenia

Գառնիկ Դանիելյանը վստահեցրեց՝ Հայաստանում ազատ խոսքը քրեականացված է, քանի որ այն մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվում գործող իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ․ «Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենի վերաբերյալ, ոչ թե երկակի ստանդարտներով առաջնորդվի»։

ԱԺ նախկին պատգամավոր, մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց ունի ՀՀ ԱԺ շենքում հյուրընկալված Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին, որը 47 երկրների մարդու իրավունքների հանձնակատարն է՝ ՀՀ ԱԺ շենք գալուց առաջ այցելե՞լ է Հայաստանում որեւէ քաղբանտարկյալի, քաղաքական նպատակներով կալանավորված չորս սրբազաններից որեւէ մեկին, անվասալյակով դատարան բերված Նարեկ Սամսոնյանին, որը Վազգեն Սաղաթելյանի հետ արդեն երկու ամսից ավելի կալանքի տակ է՝ բառի, խոսքի համար, Խաչիկ Գալստյանին, այսօր այցելելո՞ւ է դատարան՝ «18 արդարների» դատին․ «Առանց իրեն հարցնելու, կարող եմ ասել՝ ոչ»։

Members of the Republican Party of Armenia (RPA) Youth Wing hold a protest outside the National Assembly. Yerevan, Armenia

Նաիրա Զոհրաբյանը խայտառակություն որակեց մեկ շաբաթ առաջ ԵԽ ընդունած բանաձեւը, որտեղ որեւէ խոսք չկար Հայաստանում քաղբանտարկյալների մասին, մինչդեռ ինքը 2012 թվականին կողմ է քվեարկել այն հինգ դրույթներին, որոնցով այսօր Հայաստանում տասնյակ քաղաքացիներ քաղաքական հետապնդյալներ են։ Նա հիշեց, որ ժամանակին ԵԽ մարդու հանձնակատարներն իր հետ անգամ ՔԿՀ-ների «կաթսայի կափարիչներն էին բացում, որ կալանավորների կարագի դոզան ստուգեն»։

«Ես չեմ ուզում, որ Եվրոպան տարածաշրջանում ՌԴ-ի հետ իր «մարդաբոյը» լուծի Հայաստանում մարդու իրավունքների վրա աչք փակելով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ երիտասարդական թեւի նախագահ Հենրիխ Դանիելյանն էլ ասաց․ «Եվրոպական տարբեր կառույցներ լռության ուխտ են վերցրել, որպեսզի չարձանագրեն այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում եւ Ադրբեջանում։ Հայաստանում խոշտանգվում են մարդու իրավունքները, Հայաստանում չկա խոսքի ազատություն եւ այս ընթացքը որեւէ կապ չունի ժողովրդավարական արժեքների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728