Գոհար Ղումաշյանը, որը համակարգում է «Մեր ձևով» շարժման կրթության և տաղանդավոր երիտասարդներին աջակցման ուղղությունը, ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները
Քանի օր է ԿԳՄՍՆ-ն փորձում է դուրս գալ ձախողված Անգլերենի քննության տակից։ Ամեն օր մի բան հորինելով, ծնողների հարցումներին լղոզված պատասխաններ տալով փորձում են շտկել իրավիճակը։
Սկզբում հայտարարեցին, որ կրկին քննություն կանցկացնեն նրանց համար ում թեստը սխալ էր։ Հետո դիմորդները բողոքեցին, որ իրենք էլ չեն կենտրոնացել աղմուկի ու իրարանցման պատճառով։ Հիմա էլ բոլորի համար են դրել քննություն, բայց պահպանելու են այն գնահատականը, որը ստացել են հունվարի 31-ի քննությանը։ Եթե դիմորդը ցածր ստանա, կհաշվեն նախորդ բարձր գնահատականը։
Կարդացեք նաև
Մի խոսքով՝ տուն-տունիկ կամ տուդա-սյուդա։
ԳԹԿ-ն 30 տարի կազմում է թեստեր, բայց պարզունակ անգլերենի թեստ կազմել չկարողացավ։ Ու այս կազմակերպչական թիմով ակադեմիական քաղաք են կառուցում։
Դուք պատկերացնո՞ւմ եք, այդ քաղաքը ինչպես են կառուցելու։ Միլիոններ պահանջող քաղաքը այս մարդիկ են կառուցում։ Գուցե թեստ գրե՞լ սովորեք։


















































