Լրահոս
Չեմ բացառում․․․
Օրվա լրահոսը

«Այդ քայլը Եկեղեցու դեմ չէ, հայ մարդու եւ բոլորիս դեմ է»․ տեր Փառենը՝ ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանի եղբոր առաջարկի մասին

Փետրվար 05,2026 14:36

«Այդ քայլը Եկեղեցու դեմ չէ, հայ մարդու եւ բոլորիս դեմ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Հարցը վերաբերում էր ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբոր՝ Սեթ Պողոսյանի արած ֆեյսբուքյան գրառմանը, որով նա պահանջում էր հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները։ Նրա պնդմամբ՝ դրանց առկայությունը «վիրավորում է բժիշկներին» եւ հակասում է բուժհաստատությունների աշխարհիկ բնույթին։

Տեր Փառենը խոսեց գնդերեցների գնդի լուծարման օրինակով՝ ասելով, որ բանակն այն վայրն է, որտեղ քաղաքականություն չկա եւ մեր հոգեւոր եղբայրներն անաչառ էին․ «Բժշկական հաստատություններում էլ նույնն է․ բոլորն էլ կարող են հիվանդանալ։ Երբ մարդն առողջությունը կորցնում է, չեն հարցնում, թե նա ի՞նչ հայացքների տեր է, բոլորն էլ աղոթում են։ Մենք՝ հոգեւորականներս, խնդիր չունենք, մենք աղոթելու տեղ ունենք, կալանավորված չորս սրբազաններն այսօր մեզնից շատ են աղոթում»։

Տեր Փառեն քահանա Առաքելյանը մասնակցում էր ԱԺ շենքի մոտ Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների ցույցին․ «Մեր պարտքն է այսօր այստեղ կանգնել, քանի որ մեր եղբայրներն ու քույրերը այսօր անհիմն կալանավորված են»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ցույցը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի՝ ՀՀ խորհրդարան այցի առիթով։ Ցույցի մասնակիցները Հայաստանում եւ Բաքվում հայ քաղբանտարկյալների նկարներով էին եւ Հայաստանի քաղբանտարկյալներին ու «Ալիեւի բանտարկյալներին» ազատ արձակելու կոչերով պաստառներով։ Ցույցին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728