ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ազգային և պետական մակարդակի ամոթ!
Երեկ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը իրար ձեռք սեղմեցին և արժանացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։
Իսկ այսօր` այդ ապազգային մրցանակը ստանալու հաջորդ օրը տեղի ունեցավ հավանաբար Փաշինյանի և նրա թիմակիցների վաղեմի երազանքը…
Բաքվում ապօրինի դատավճռով ցմահ դատապարտվեցին գերիները։
Կարդացեք նաև
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման։
Դավիթ Ալավերդյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։
Այ այսպես է Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը, երբ ուրանում ես ազգդ, հայրենիքդ, եկեղեցիս, Հայոց պատմությունը և մնացած ազգային արժեքներդ։
Չգիտեմ ով ոնց, բայց ես իմ հնարավորության սահմաններում պայքարելու եմ, որ այս իշխանությունը չվերարտադրվի հունիսի 7-ին։
Հակառակ պարագայում Հայի և Հայաստանի ապագան կկործանվի այս իշխանության ձեռքում։


















































