Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովը մերժեց քաղբանտարկյալների մասին «Հայաստան» խմբակցության հայտարարությունը

Փետրվար 05,2026 16:23 Share

«Այո, շատ բաներ կան, որ ինձ իրավագիտության մեջ վիրավորում են։ Ամենաշատը վիրավորում է առանց փաստերին հղում կատարելու, առանձին գործերն ուսումնասիրելու ընդհանուր դատողություններ ներկայացնելը»,- Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի քննարկման ժամանակ արձագանքելով Էլինար Վարդանյանին` ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Ըստ նրա՝ պետության համար վիրավորական է, երբ ասում են, որ մենք ունենք քաղբանտարկյալներ․ «Հռետորական հարց եմ տալիս՝ քաղբանտարկյալների կոնցեպտը մշակվել է ԵԽԽՎ կողմից, ՀՀ-ն ԵԽԽՎ կողմից մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, պարբերաբար ԵԽԽՎ-ն ՀՀ ժողովրդավարության զարգացման վերաբերյալ հրապարակումներ է անում։ Եթե այնտեղ չի հիշատակվում քաղբանտարկյալների թեմա, ապա որտեղի՞ց է։ Ես վերահաստատում եմ իմ մոտեցումը։ Ես մտածում եմ, որ այս նախագիծը զուրկ է իրավական որոշակիությունից և այն եզրակացությունը, որ ներկայացրել եմ»։

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728