Լրահոս
Օրվա լրահոսը

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է

Փետրվար 05,2026 16:47 Share

Կենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։

Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։

Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։

Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728