Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամը հրաժարականի դիմումը կարող է հետ վերցնել  ներկայացնելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում. լրացում օրենքներում

Փետրվար 05,2026 16:56 Share

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 5-ի հերթական նիստում քննարկել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախաձեռնության հեղինակ Վահե Ղալումյանի տեղեկացմամբ առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով, ըստ որի՝ ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով: Այդ դեպքում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու գործընթացը չեղարկվում է:

Կառավարությունը դրական է համարել առաջարկվող լրացումը եւ ներկայացրել առաջարկներ, որոնք հեղինակն ընդունել է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին:
ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728