Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու բանտում եղբայրներիս բանտարկությունը բոլորիս բանտարկությունն է. Բագրատ սրբազան

Փետրվար 05,2026 17:20 Share

-Նախորդ դատական նիստում մեղադրողը չի կատարել դատավորի պահանջը: Իմ պաշտպանը ներկայացրեց որպես խնդրանք, դուք ասացիք ՝ պահանջ, որը շատ ճիշտ է: Արձանագրում ենք, որ այս պահանջը չի կատարվել: Սա նաեւ ինչ-որ իմաստով դուռ է բացում, որ նախագահող դատավորի որեւէ պահանջ այս դատարանում չկատարվի՝ լինի մեղադրող կողմից, լինի պաշտպանների, թե հանիրավի զրպարտվածներիս կողմից,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող դատական նիստում հայտարարեց Բագրատ սրբազանը:

-Այսօր ամոթի ու խայտառակության մասին եմ խոսելու: Բաքվի դատարանում Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը ցմահ ազատազրկման է դատապարտվել: Ամո՛թ ամբողջ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, որոնք աջակից են եղել այս գործընթացին: Մեր եղբայրներին երկարատեւ տանջանքից հետո ցմահ են դատապարտել բանտարկության, որը պարզապես առաջին հերթին ուղղված է հավաքական մեր գոյությանը: Բաքվի բանտում տեղի ունեցած այդ վերդիկտ կոչվածը դրված է մեր դատական գործընթացի բոլոր դատավորների, քննիչների, մեղադրողների, հրահանգ տվողների, Սաուդյան Արաբիայում կամ այլ տեղ վանդակներ ստացողների, ԵԽԽՎ-ում զրպարտողների պարանոցին: Ցավում եմ, որ մենք ապրում ենք գերության այս զազրելի ամոթի ու խայտառակության օրերը: Իմ պատիվն ու կենսագրությունն է գողացված:

Թշնամու բանտում եղբայրներիս բանտարկությունը բոլորիս բանտարկությունն է,- ասաց Բագրատ սրբազանը:

Այս հայտարարությունից հետո դատարանը ընդմիջում հայտարարեց:

Ի դեպ, Բագրատ սրբազանի ողջ ելույթի ընթացքում նիստերի դահլիճում բողոքի ակցիա իրականացրեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728