Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ժամանակ, երբ Թուրքիան ռուսական միջոցներով կառուցում է «Աքքույու» ատոմակայանը, Հայաստանը կանգնած է սեփական ռազմավարական օբյեկտը փակելու և թշնամուց կախվածության մեջ ընկնելու վտանգի առջև. Մարուքյան

Փետրվար 06,2026 12:04

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ատոմակայանը փակում են. Ինչ վտանգների առջև է կանգնած Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կամ ապագան

Մենք ունենք ատոմակայան, որը տալիս է մեզ էներգետիկ անկախություն եւ անվտանգություն։ Իսկ ի՞նչ են ուզում մեր թշնամիները. նրանք ցանկանում են, որպեսզի մենք փակենք մեր ատոմակայանը ու դրա համար սոուս է պետք, ասել է թե՝ «մոդուլային ատոմակայան»։

Աշխարհում գործող մոդուլային ատոմակայան գոյություն չունի, միայն սուզանավի վրա կա այդպիսի բան։ Հիմա արդյո՞ք սա զուտ ինժեներական որոշում է, թե՞ աշխարհաքաղաքական հրահանգ՝ ուղղված Ռուսաստանի հետ ատոմային կապերի վերջնական խզմանը։

ՄԱԿ-ի փորձագետները պնդում են՝ Հայաստանը գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, իսկ Փաշինյանի կաբինետը զոհաբերում է մեր էներգետիկ ինքնիշխանությունը։ Այն ժամանակ, երբ Թուրքիան ռուսական միջոցներով կառուցում է հզոր «Աքքույու» ատոմակայանը, Հայաստանը կանգնած է սեփական ռազմավարական օբյեկտը փակելու և թշնամուց կախվածության մեջ ընկնելու վտանգի առջև:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728