Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացուն խոշտանգելու գործով ձերբակալված ոստիկանը տնային կալանքի տակ է

Փետրվար 06,2026 13:26 Share

Ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն խոշտանգելու համար ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգման վերաբերյալ։ Խոշտանգվող անձը ենթադրյալ հանցագործի հարազատ է, որին, ըստ հրապարակման, խոշտանգել են, որ անձը ներկայանա։ Ըստ հրապարակման՝ խոշտանգելով ցուցմունք կորզողը օպերլիազոր Հայկ Հակոբյանն է, նշվում է, որ վերջինս գործել է Ոստիկանության Երեւանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է հրապարակմանը՝ նշելով, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Միևնույն ժամանակ, առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։ Բարձրացված աղմուկից հետո՝ երկու օր անց միայն Հակոբյանը ձերբակալվեց։

Մասնավորապես, առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Հայկ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով): Վերջինս ձերբակալվել էր։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728