Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կոշտ քննադատության ձայն է բարձրացրել Ադրբեջանի կողմից Արցախից գերեվարված հայերի անարդար դատավճռի դեմ։
Փալոնեն Facebook-ում տեղադրած գրառման մեջ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայ գերիներին ցմահ ազատազրկման դատապարտմանը՝ այն բնութագրելով որպես անարդար և հանցագործ քայլ։
«Խորապես վրդովված եմ Ադրբեջանի կողմից Արցախից հայ գերիների ցմահ ազատազրկման անարդար և անգութ դատավճռով։ Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն», – գրել է կոնգրեսականը։
Փալոնեն նշել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում է, որ հավատարիմ է խաղաղությանն ու հաշտեցմանը, սակայն շարունակում է ոտնահարել մարդու իրավունքներն ու օրինական ընթացակարգերը։
Կարդացեք նաև
Կոնգրեսականը կոչ է արել Ջ. Դ. Վենսին օգտագործել իր առաջիկա այցը տարածաշրջան՝ պաշտպանելու այս գերիների ազատ արձակումը։
Փալոնեն երկար տարիների ընթացքում հայտնի է եղել որպես հայկական հարցերի ակտիվ պաշտպան ԱՄՆ Կոնգրեսում։


















































