Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ վարչական բնակավայրում ապրող մոտ 300-ից ավելի բնակիչներ իրենց զայրույթն էին արտահայտում վերջերս կայացված մի որոշման դեմ, ըստ որի՝ իրենք դրսում մնալու վտանգի առաջ են հայտնվելու։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ 15 տարի առաջ փախստական այս ընտանիքներին ՄԱԿ-ի գրասենյակը անհատույց շենք է հատկացրել՝ ապրելու համար։ Այդ ամենը հավաստող փաստաթղթերն էլ կան։
Բայց որոշ ժամանակ առաջ հայտնի է դարձել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ երկու շենքի համար այլ ընկերության հետ է պայմանագիր կնքել, որն էլ իր հերթին բնակիչներին ժամանակ է տվել՝ կամ իրենց հետ պայմանագիր կնքելու, կամ ստիպված են դուրս գալու։
Այսօր՝ փետրվարի 6-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները ասում էին, որ անգամ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրված չեն լինի, որ իրենց տներից չեն հանելու։
47 ընտանիք է ապրում, մեծամասնությունն բազմազավակ է։ Չգիտենք, երեխաների հետ ուր պետք է գնանք, մանավանդ որ հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում մեր գոյությունը պահելու համար։
Կարդացեք նաև
Այս տարիների ընթացքում մեր միջոցներով, վարկեր վերցնելով, նորոգել ենք մեզ հատկացված տարածքները, ահռելի ծախսեր ենք արել, կատարել բոլոր գազի, ջրի, լույսի, աղբահանության վճարումները՝ համոզված լինելով, որ մեր կողմից ավերակ շենքը նորոգելուց հետո մինչև կյանքի վերջ կապրենք։
Իսկ հիմա հայտնվել ենք անելանելի վիճակում։ Ու որպեսզի մեր հարցը օր առաջ լուծվի, պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում՝ կնքված պայմանագիրը վերանայելու և մեզ տնից չզրկելու համար, հակառակ դեպքում կդիմեն բողոքի այլ միջոցների։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում


















































